Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն սրանով հաստատեց, որ արդեն կան բանավոր զիջումներ»․ Արմեն Ռուստամյան

Դեկտեմբեր 06,2021 19:01

«Ակնհայտ դարձավ, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը որեւէ կերպ չի ուզում անդրադառնալ սահմանազատման-սահմանագծման գործընթացին։ Մենք հնարավորություն տվեցինք անգամ փոփոխություններ անել նախագծում, որ իրենց մատնանշած իբրեւ թե մտահոգությունները  վերանան, բայց դա էլ չարեցին»-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստում ՔՊ-ն մերժեց սահմանազատման-սահմանագծման մասին ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը, որը հեղինակել էր «Հայաստան» խմբակցությունը։ Ըստ ՔՊ-ի՝ դրանում ներքաղաքական ձեւակերպումներ կան եւ ՀՀ շահերին վնասող դրույթներ․ նիստը փակ անցավ։

«Իրենք խուսափում են հրապարակայնացնել այն գործընթացը, որն այսօր տեղի է ունենում ժողովրդի թիկունքում։ Մենք ուզում էինք սրանով  հասնել նրան, որ մեր շահերն ամրագրվեին սահմանագծման-սահմանազատման գործընթացում։ Իրենք պատճառաբանեցին, թե «զգայուն հարցեր» կան, դրա համար փակ պետք է անել։ Այո, կան զգայուն հարցեր, ու որպեսզի դրանք չդառնան ողջամիտ կասկածներ, պետք է քննարկվեն։ Այսինքն, իրենք չեն թաքցնում, որ կան լուրջ՝ կուլիսային գործընթացներ՝ մեր զգայուն խնդիրների հետ կապված»,-համոզմունք հայտնեց Արմեն Ռուստամյանը։

Նրա բնորոշմամբ՝ սահմանազատման-սահմանագծման շուրջ բանավոր եւ կործանարար հետեւանքներին մենք ականատես ենք լինում միայն «պոստֆակտում» ձեւաչափով, ինչը սպառնալիք է մեր շահերին․ «Մեր հայտարարությունը սա կանխելու համար էր, իսկ իրենք դա մերժեցին ու ամրապնդեցին համոզմունքը, որ կա բանավոր գործընթաց։ Իրենց ասածն այն է, որ իրենց ղեկավարը «գիտի ինչ է անում»․․․մեր բանաձեւը շոշափում էր այն կարմիր գծերը, որոնք հատել չի կարելի։ Այն մերժելով՝ իշխանությունը հաստատեց, որ արդեն կատարվել են բանավոր զիջումներ, որոնք եթե հիմա ֆիքսենք՝ կստացվի, որ գործադիրն ԱԺ-ին հակառակ է գործել։ Իսկ դա կառավարությանն անվստահություն հայտնելու հիմք է։ Կառավարությունն է բխում ԱԺ-ից, ոչ թե հակառակը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031