Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի հարց է մնացել՝ դուք ինքնասիրություն ունե՞ք

Դեկտեմբեր 06,2021 18:26

Դեկտեմբերի 17-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր է ընտրելու։ Հաշվի առնելով իշխող ուժի բութ համառությունը՝ երևի աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանին։ Իշխանության բոլոր ճյուղերին դիմել եմ, քար լռությունից մինչև հիմար պատասխան տեսել։ Սկսած նրանից, որ «Համալսարանը դա մտածելակերպ է, կյանքի ոճ», վերջացրած նրանով, որ տարրական սուտ խոսելը ամոթ է՝ գրել եմ։ Որ Մխիթար Հայրապետյանը, որը խոսում է «ֆիզիկայի ինստիտուտի ակադեմիկոս» լեքսիկոնով և չի կարող հասկանալ գիտության և կրթության համակարգերի կառուցվածքային պրոբլեմները՝ գրել եմ։ Եվ հիմա նա ԵՊՀ ռեկտոր է ընտրելու։

Արդեն ոչ վերլուծության, ոչ էլ նոր մանրամասների ոչ ժամանակ կա, ոչ էլ ցանկություն։ Ինձ մի բան է մնացել՝ հարցս ուղղել անմիջապես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Հարցս կձևակերպեմ հնարավորինս պարզ, նույնիսկ նկարով։ Ըստ «Հայաստանի հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 10-րդ կետի ունենք,՝

10․ Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում, միջազգային գիտական համաժողովների (կոնֆերանս) թեզիսների ժողովածուներում կամ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակությունում։

Այժմ առանց հուզվելու բացում ենք ԲՈՀ (այժմ ԲՈԿ) սահմանած ցուցակը։ Ձեր գործը հեշտացնելու համար բերեմ նկարի տեսքով

Նույն ԲՈԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ

ինչը նշանակում է, որ տվյալ ժողովածուի համար կատարել են վերլուծություն և պարզել, որ 2010-2014 թթ․, 2016, 2019-2020 թթ․ համարներում տպագրված հոդվածները չեն ընդունվում պաշտպանության, ինչ-ինչ պատճառներով այդ թվականներին ժողովածուն չի համապատասխանել ԲՈԿ պայմաններին։ Եվ վերջերս, իմ բարձրացրած աղմուկից հետո «պատահաբար հայտնված»

լավագույն դեպքում կարող է վերաբերվել այն ժողովածուներին, որոնց համար նշված չեն թույլատրելի տարեթվերը։

Հիմա ձևակերպեմ հարցս՝ հնարավորինս հասկանալի։ Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի մեջ եղած 18 հոդվածներից 4-ը տպագրվել են վերը նշված ժողովածուի 2012 և 2013 թթ․ համարներում։ Միայն դրանց հանելը ցանկից, առանց անդրադառնալու մնացած հարցերին, որոնց մասին մի անգամ չէ, որ գրել եմ, ատենախոսությունը չի բավարարում դոկտորականի համար նախատեսված մինիմալ պայմանին։ Հարց՝ դուք հասկանում ե՞ք այս պարզ բացատրությունը։ Ինձ մի ասեք, ոչ էլ ուրիշներին։ Ընտրությունից առաջ ճշտեք ու ընտրեք ըստ ձեր գիտելիքների, ըստ ձեր խղճի։ Ինքներդ որոշեք, ինքնասիրություն ունեք, թե ոչ։ Եթե «մի ստիր» պատվիրանը խախտող աստվածաբան կարող է գոյություն ունենալ, ապա ամեն ինչ էլ հնարավոր է։ Եվ եթե «Համալսարանը դա մտածելակերպ է, կյանքի ոճ» – ապա այսպիսի, անունը ինքներդ որոշեք։

 Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031