Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիպման չկայացման պատճառը հայկական կողմը չի․ Ադրբեջանի պնդումը չեմ մեկնաբանում»․ Էդուարդ Աղաջանյան

Դեկտեմբեր 06,2021 18:06

«Չեմ ցանկանում ադրբեջանական կողմի դիրքորոշումները մեկնաբանել․ «Հայկական կողմը բան չունի արձագանքելու։ Դա իրենց հայտարարությունն է։ Իսկ այն, որ այդ պատրվակով է տապալվել, ես չեմ ուզում մեկնաբանել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը չի կայացել՝ հայ խորհրդարանականների Արցախ այցի պատճառով:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արցախ այցերը կշարունակվե՞ն։ «Այս պահի դրությամբ տեղի ունեցող գործընթացները ԱԳ նախարարի հանդիպումների շրջանակում դրանք առանձին գործընթացներ են։ Հանդիպումների կայանալ-չկայանալը պայմանավորված է կոնկրետ գործոններով»,-պատասխանեց Աղաջանյանը։

Հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ ՀՀ-ն պաշտոնապես չի հաստատում, որ Ադրբեջանն իրավունք չունի նման այցերին խառնվելու, նա նշեց․ «Առաջին հայացքից կարող է թվալ, թե պետք է հայտարարություններ տարածել, որոնք որոշ հանրային շրջանակների կողմից ընդունելի կամ ցանկալի ձեւակերպումներ կլինեն։ Պետք է գիտակցենք, որ ամեն հայտարարություն կառավարող ուժի կողմից հղի է կոնկրետ հետեւանքներով։ ՀՀ ամեն պետական այր որեւէ տառ արտասանելիս առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետեւանքները»։

Ինչ վերաբերում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությանը՝ Էդուարդ Աղաջանյանը շեշտեց․ «Հայկական կողմը պատրաստ էր հանդիպման։ Հայկական կողմը չէ, որի պատճառով այն չի կայացել։ Արցախյան հակամարտության միակ լուծումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ համանախագահության ձեւաչափի ներքո։ Կարեւոր է արձանագրել, որ ՀՀ-ն հետքայլ չի անելու իր այս դիրքորոշումից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031