Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ այս պահին առկա տեղեկատվության համաձայն, պատվաստված եւ օմիկրոն շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր չեն գրանցվել:
«Բայց պիտի հասկանանք, որ դեռ հետազոտությունները շարունակվում են, եւ մեկ շաբաթ, 10 օրվա ընթացքում շատ ավելի ամփոփված տեղեկություններ կունենանք»,-նշեց նախարարը՝ հավելելով, վերջին օրերին կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը Հայաստանում նվազում են, սակայն պետք է ամեն ինչ անել՝ նաեւ ապագայում այս գոհացուցիչ ցուցանիշները պահելու համար. «Դրա համար ցանկալի է չմոռանալ հակահամաճարակային կանոնների մասին՝ մանավանդ ամանորյա տոների ժամանակ, ինչպես նաեւ պատվաստվել»:
Նախարարն ասաց, որ պաշտպանվելու միակ միջոցը մնում են պատվաստումները եւ, փորձը ցույց է տվել, որ պատվաստումները անվտանգ են, եւ որեւէ արտառոց դեպք պատվաստման արդյունքում Հայաստանում չի գրանցվել: Ասաց նաեւ, որ մեր երկում օգտագործվող բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են, անվտանգ ու որակյալ, դրանք քաղաքացիներին պաշտպանում են ծանր եւ ծայրահեղ ծանր ընթացքից եւ մահից:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ