Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը եւ մեծ մասը կարտահանվի

Դեկտեմբեր 06,2021 17:25

Հայաստանում արտադրվելու է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը: Այսօր այս մասին ասուլիսում հայտնեց «Լիկվոր» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը: Ընդ որում, ոչ թե պատվաստանյութի «շշալցում» է իրականացվելու, այլ պատվաստանյութը զրոյից արտադրվելու է մեր երկրում:

«Սպուտնիկ Լայթ»-ը նաեւ արտահանվելու է այլ երկրներ:

Սերգեյ Մաթեւոսյանն ասաց, որ Ռուսաստանից ստացվող սուբստրատը վերամշակվելու է, առաջնային եւ երկրորդային փաթեթավորում ստանալու եւ սառնարանային պայմաններում պահպանվելու է. «Սա կարեւոր հաջողություն էր թե՛ մեր ընկերության համար, թե՛ մեր երկրի համար «Լիկվոր»-ը գործում է արդեն 30 տարի եւ ունի 3 GMP սերտիֆիկատ՝ ազգային, ԵվրԱզեսի եւ «Պիկես» միջազգային սերտիֆիկատ, ինչը թույլ է տալիս արտադրանքի 70 տոկոսը արտահանել Եվրազիայի, Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի երկրներ»:

Դեղագործական ընկերության ղեկավարը նաեւ նշեց, որ հիմնականում արտահանելու են, քանի որ մեր երկրի մեկ տարվա պահանջարկը կարող են բավարարել 3 օրվա ընթացքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահին մի շարք երկրների հետ բանակցում են պատվաստանյութն արտահանելու ուղղությամբ, սակայն արտահանման պայմանագրեր դեռ չկան: Ըստ նրա, պատվաստանյութը հիմնականում կարող է արտահանվել Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա:

Ասուլիսին ներկա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պետությունը գնելու է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ»-ը նույնպես, ինչպես գնում է բոլոր մյուս  պատվաստանյութերը, սակայն դրանք քաղաքացիներին անվճար են տրամադրվելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031