Լրահոս
Օրվա լրահոսը

Քերոբյանը նոր համաձայնագիր է բերել ԱԺ ու ասում է. «Տնտեսական էֆեկտների վերլուծության որեւէ խորը հաշվարկ արված չի»

Դեկտեմբեր 06,2021 17:00

Այսօր Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց նոր համաձայնագիր` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին»:

Այս պահին շուկայում կան ապրանքախմբեր, որոնք չունեն տեխնիկական կանոնակարգեր ու սահմանված ցանկից դուրս են մնացել: Ուստի համաձայնագիրն ուղղված է այդպիսի ապրանքատեսակների համար անվտանգության կանոնների սահմանմանը: Սա արվում է, որ այդ ապրանքները սպառողների համար անվտանգ լինեն: Եթե այս վերահսկողությունը լինի, երկրները կարող են վտանգավոր ապրանքների հետկանչ անել, կամ առգրավել:

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե համաձայնագրի վավերացումը ի՞նչ տնտեսական էֆեկտ է տալու: Քերոբյանը պատասխանեց, որ տեխնիկական կանոնները ստիպում են, որ արտադրողներն ավելի բարձրորակ ապրանք արտադրեն. «Տնտեսական էֆեկտների վերլուծության որեւէ խորը հաշվարկ այս համաձայնագրի հետ կապված արված չի, որովհետեւ այս համաձայնագրի շարժառիթը սպառողների շահերի պաշտպանությունն է»:

Անդրանիկ Թեւանյանը հարցրեց՝ ՍԴ-ում եզրակացության հետ նաեւ հատուկ կարծիք է եղել, ի՞նչ կարծիք էր դա՝ նախարարությունից վստահեցրին, որ իրենք միայն ՍԴ եզրակացությունն են ստացել համաձայնագրի նախագծի վերաբերյալ, հատուկ կարծիքն իրենց չեն ուղարկել:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն ասաց. «Ես անհանգստություն ունեմ, որ այս պայմանագիրը ստեղծվել է նրա համար, որպեսզի մնացած ապրանքախմբերով տեխնիկական կանոնակարգեր չստեղծենք, կամ չշտապենք ստեղծել»: Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին, որ խոսքը շատ փոքր թվով ապրանքատեսակների մասին է. «Մի հատ լուցկու համար, բնականաբար, մենք, որպես անդամ պետություն, չենք դիմելու ԵԱՏՄ-ին ու ասենք՝ լուցկին դուրս է մնացել: Գիտական հիմք պիտի լինի այդ փաստաթղթի ներքո, որ կարողանանք տեխնիկական կանոնակարգ մտածենք: Եթե որեւէ ռիսկ առաջանա, կմտածենք»:

Վահան Քերոբյանն էլ պատասխանեց. «ԵԱՏՄ-ն շտապում է բոլոր ապրանքատեսակների համար տեխնիկական կանոնակարգեր սահմանել ու այս համաձայնագիրը միտված չի նրան, որ այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք դեռ ընդունված չեն, չընդունվեն կամ դանդաղ ընդունվեն: Հակառակը: ԵԱՏՄ-ն փորձում է արագ բոլոր տեխնիկական կանոնակարգերը մշակի ու դնի շրջանառության մեջ: Ձեր մտահոգությունը փարատում ենք»:

ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցրեց՝ քանի՞ երկիր է ԵԱՏՄ-ից վավերացրել այս համաձայնագիրը՝ Քերոբյանը տեղյակ չէր: Ասացին՝ չգիտենք, կպարզենք աշխատանքային կարգով ու կտեղեկացնենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031