Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի խայտառակ վիճակում դատական համակարգը երբեւէ չի եղել, երբ դատավորը նիստից մի քանի ժամ առաջ «ստիպված հիվանդանա». Վարդեւանյան

Դեկտեմբեր 06,2021 16:52

«Ուզեն, թե չուզեն, Արթուր Սարգսյանին 3 շաբաթից ազատելու են, որովհետեւ վաղեմության ժամկետն է ավարտվում: Եթե վաղեմության ժամկետն անցնում է, ապա գործի քննություն կարող է տեղի ունենալ, բայց կալանավորում չի կարող լինել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա նշեց, որ այսօր մի խումբ պատգամավորներով ուղեւորվում էին Սյունիքի մարզ, որտեղ պետք է լիներ Արթուր Սարգսյանի դատավարությունը, գնում էին՝ անձնական երաշխավորություն տալու. «Դատավորը, իմանալով, որ մարդը կալանավորված է, անձնական ազատության հարց ունի, պարզվում է՝ այսօր առավոտյան նրա առողջական վիճակը վատացել է»: Սա Վարդեւանյանը որակեց խայտառակություն ու մարդու իրավունքների ծաղր:

Ըստ նրա, մարդու անձնական ազատության հարցը հետաձգել չի կարելի ու իմանալով, որ Արթուր Սարգսյանը 20 օրից ազատության մեջ է լինելու, ապօրինի նրան կալանավորել ու պահում են. «Այդ ի՞նչ առողջական խնդիր նա պետք է ունենա: Եթե ստանձնում ես դատավորի պաշտոնը, պետք է նաեւ զրկանքներ կրես»:

Վարդեւանյանը նշեց, որ այսպիսի խայտառակ վիճակում Հայաստանի դատական համակարգը երբեւէ չի եղել, երբ դատավորը նիստից մի քանի ժամ առաջ «ստիպված հիվանդանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031