Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անբարոյականություն է Աշոտ Մինասյանի նկատմամբ կեղծ, շինծու գործի հիման վրա ոչ միայն քրեական գործ հարուցելը, այլ ազատությունից զրկելը, կալանավորելը». Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 06,2021 16:48

«Իշխանությունը խնդիր է դրել՝ մեկուսացնել այն մարդկանց, որոնց անունները ասոցացվում են պայքարի, հայրենիքը պաշտպանելու հետ,- այսօր «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին եւ Սյունիքի համայնքապետերին կալանքի տակ պահելուն՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:-  Ցավալիորեն, ես Աշոտ Մինասյանի հետ հանդիպելու հնարավորություն չեմ ունեցել, բայց գիտեմ նրա անցած ճանապարհը: Բոլոր պատերազմների մասնակից, ուղղակի իր հայրենիք սիրող մարդ է: Եվ այս պայմաններում ուղղակի անբարոյականություն է նրա նկատմամբ ինչ-որ կեղծ, շինծու գործի հիման վրա ոչ միայն քրեական գործ հարուցելը, այլեւ ազատությունից զրկելը, կալանավորելը:

Մեր խորհրդարանական գործընկերներից էլ այսօր շատերը շարունակում են մնալ անազատության մեջ: Նրանք բոլորը կալանավորված են ապօրինի ձեւով: Այսինքն, այն մարդիկ, որոնք հայրենիքի, հայրենիքի ազատության համար ելել են պայքարի, փաստացի այդ մարդկանց են առաջին հերթին մեկուսացնում: Կրկնում եմ, ապօրինի եւ շինծու գործերով: Բայց այս եւ նախորդ շրջափուլերում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ այդպիսի ռեպրեսիաները որեւէ ձեւով չեն ազդում հասարակական այս զարթոնքի եւ հասարակական համախմբման վրա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031