Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՊ-ն պարտվեց Արարատի մարզի 2 համայնքներում՝ Վեդիում ու Մասիսում

Դեկտեմբեր 06,2021 16:40

Արարատի մարզի Մասիս համայնքում քաղաքապետի աթոռի համար պայքարում էին երկու քաղաքական ուժեր՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը, որը երեկ՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ստացավ 14 հազար 943 (50,6 % )քաղաքացիների քվեն եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը: ՔՊ-ի ձայները 13 հազար 461 (45,6 %) է:

Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից: Այսինքն՝ Մասիսում 1482 ձայնով ՔՊ-ն պարտություն է կրել եւ քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուն: Մասիսում քվեարկությանը մասնակցել է 29 հազար 513 ընտրող:

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քվեարկությանը մասնակցել են 32 հազար 943 ընտրողներ: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը, որը ստացել է 9 հազար 72 ձայն (27,5 %), «Հայրենիք» կուսակցությանն իրենց ձայնը տվել են 638 (1,93 %) քաղաքացի: «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը Արտաշատում ստացել է 262 (0,79 %) ձայն: «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» էլ Արտաշատում ստացել է 1448 (4,39 %) քվե:

Այստեղ ձայների մեծամասնությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 19 հազար 794 ձայնով (60, 08 %): Այսպիսով՝ Արտաշատում քաղաքապետ կդառնա ՔՊ-ի թեկնածուն:

Արարատի մարզի Արարատ քաղաքում նույնպես դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Քաղաքապետի աթոռի համար պայքարեցին 5 քաղաքական ուժեր, սակայն ընտրապայքարում հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 4 հազար 988 ( 37,7 %) ձայն:

Արարատում ընտրելու իրավունք ունեցող 28 հազար 406 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 13 հազար 229 ընտրողներ: «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 901 (6,8 %) ձայն, «Իմ հզոր համայնք» կուսակցությանը ձայն է տվել 4 հազար 153 (31,3 %) մարդ: «Կայունություն» կուսակցությունը ստացել է 1041 (7,8%) ձայն:

Արարատ քաղաքում «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությանն ընտրել է 1777 (13,4 %) մարդ:

Վեդիի ընտրություններում քվեարկել է 20 հազար 125 մարդ: Այստեղ առաջադրված «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 8 հազար 666 (43,06 %) ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3 հազար 299 (16,3 %) քվե: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում հավաքել է 7 հազար 690 ձայն (38,2 %):

Վեդիի ընտրությունների արդյունքում քաղաքապետի աթոռը կզբաղեցնի «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածուն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Արտաշատում ՔՊ քարոզարշավից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031