Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

«ԱԺ-ի կողմից ընտրված մարդը անարգանք է դրսեւորում ԱԺ-ի նկատմամբ». Արամ Վարդեւանյան

Դեկտեմբեր 06,2021 15:43

«Հայաստան» դաշինքը քննիչ հանձնաժողով էր ստեղծել՝ արդար դատաքննության ոլորտի վերաբերյալ, այդ թվում՝ գործերի ձեռքով մակագրման խնդրի, դատավորների կարգապահական վարույթների վերաբերյալ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ ինքը գրություն էր ուղարկել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով համատեղ օր ու ժամ որոշել, թե երբ կազմակերպեն քննիչ հանձնաժողովի նիստը, որպեսզի կարողանան երկուսն էլ մասնակցեն . «Ստացել եմ Գագիկ Ջհանգիրյանի պատասխանը, որում ոչ թե դիմում է ինձ, որպես քննիչ հանձնաժողովի նախագահի, այլ դիմում է պատգամավորի՝ ի տարբերություն Կարեն Անդրեասյանի: Շատ հետաքրքիր էր, որ նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանի համար ՀՀ Ազգային ժողովը գրվում է փոքրատառով ամբողջությամբ: Նաեւ գիտե՞ք ինչ է գրում, որ քննիչ հանձնաժողովը չի ձեւավորվել: Տարրական գիտելիքների պայմաններում նույնիսկ բոլորը գիտեն, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է: Դա գրված է Սահմանադրության մեջ, դրա մանրամասները կան ԱԺ կանոնակարգ օրենքում: Ու մենք խոսում ենք մի անձի մասին, ով ընտրվել է ԱԺ-ի կողմից, այսինքն, ԱԺ-ի կողմից ընտրված մարդը անարգանք է դրսեւորում ԱԺ-ի նկատմամբ»: Վարդեւանյանն ասաց, որ Ջհանգիրյանին գրություն է գրել՝ այս «պարզ ճշմարտությունները» ներկայացնելով:

Վարդեւանյանը սպասում է, որ Ջհանգիրյանը այս անգամ կներկայանա քննիչ հանձնաժողովի նիստին՝ ասելու, թե ինչ բարեփոխումներ են արել դատական համակարգում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031