Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման՝ ՏԻՄ համամասնական ընտրություններում՝ Աշտարակում ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 53 հազար 743 մարդ, սակայն ընտրությանը մասնակցել է 19 հազար 140 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից:
Աշտարակում քաղաքապետի աթոռի համար պայքարում էին ՀՅԴ-ն, «Հայրենիք» կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
Այստեղ ձայների մեծամասնությամբ առաջատար է ՔՊ-ն, որը ստացել է 14 հազար 732 ձայն, (76,9 %) «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ը ստացել է ընտրողների 2 730 ձայները ( 14,2 %) , «Հայրենիք»-ը՝ 1 176 ձայն (6,14 %): Ըստ արդյունքների, Աշտարակում քաղաքապետ կդառնա ՔՊ-ի թեկնածուն:
Արագածոտնի մարզում՝ Թալին համայնքում մրցում էին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը:
Կարդացեք նաև
Թալինում ընտրելու իրավունք է ունեցել 19 հազար 727 քաղաքացի, սակայն ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 11 հազար 35 մարդ:
Թալինում նույնպես առաջատարը ՔՊ-ն է, որը ստացել է ընտրողների 5 հազար 37 ձայները (45,6 %): Այսինքն՝ Թալինի քաղաքապետի պաշտոնը եւս բաժին կհասնի իշխող ուժին:
«Զարթոնք»-ին ընտրել են 2 հազար 882 քաղաքացի (26,1 %), «Հայք» լիբերալ կուսակցությունը ստացել է 1 624 քվե (14,7 %): «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքին իր ձայնն է տվել 1 258 ընտրող:
Ապարանում սակայն, պատկերն այլ է: ՔՊ-ն այստեղ գրեթե կիսով չափ ձայների հարաբերակցությամբ պարտվել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքին: Ապարանում ընտրությունների ցուցակում ընդգրկված են եղել 17 հազար 579 քաղաքացի, սակայն ընտրությանը մասնակցել է 11 հազար 383 մարդ:
«Քաղաքացիական պայմանագրին» ձայն են տվել 3 հազար 705 (32,5 %) ընտրող, «Կարեն Եղիազարյան»-ին՝ 7 հազար 421 (65,1 %) քաղաքացի:
Ապարանում քաղաքապետի աթոռը կզբաղեցնի «Կարեն Եղիազարյան»-ի թեկնածուն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային