Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկներ Կարեն Գալստյանի և Հակոբ Բադալյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի հարևանությամբ գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: