Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին

Դեկտեմբեր 06,2021 14:37

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ելույթով հանդես է եկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների Ստեփանակերտում կայացած խորհրդաժողովին։

Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո ՄԻՊ հաստատության իրականացրած փաստահավաք աշխատանքները և ընդգծել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կարևորագույն դերը ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ տարբեր երկրների ղեկավար շրջանակներին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան համայնքին իրազեկելու լայնածավալ աշխատանքների հարցում։

Պաշտպանը նշել է, որ իր կատարած առաքելությամբ ՀՅԴ Հայ դատի հանձախմբերն ու գրասենյակները կարևորագույն գործընկեր են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար։

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում խիստ կարևոր է միջազգային հանրության ընկալմանը հասցնել Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի դեմ ադրբեջանական ոտնձգությունները և պայքարել մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ ապահովելու համար։

Պաշտպանն անդրադարձել է նաև ՄԻՊ հաստատության առաջիկա աշխատանքներին՝ վստահություն հայտնելով, որ ձեռնարկվող բոլոր աշխատանքներում ՄԻՊ կառույցը շարունակելու է ունենալ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աջակցությունը։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031