Aravot.am-ը ԵՊՀ ռեկտորի մամուլի քարտուղար Ազնիվ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե քանի թեկնածու է դիմել՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար: Նշենք, որ առաջադրումների ժամկետն ավարտվել էր դեկտեմբերի 1-ին:
Ազնիվ Գրիգորյանը՝ ճշտելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Եղիշե Կիրակոսյանից, Aravot.am-ին փոխանցեց, որ Մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է 2 թեկնածու. «Դիմողներից մեկը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն է… Երկրորդ թեկնածուի հայտի ընդունման հետ կապված որոշակի խնդիրներ են եղել: Նրա անուն-ազգանունը չգիտեմ, միայն կասեմ, որ երկրորդ դիմորդը սահմանված կարգի խախտմամբ է ուղարկել փաստաթղթերը, ուշացումով եւ միայն էլեկտրոնային եղանակով, թղթային տարբերակները խորհուրդը չի ստացել»:
Ի պատասխան մեր հարցապնդմանը, թե ով է եղել երկրորդ դիմորդը, Ազնիվ Գրիգորյանը խոստացավ ավելի ուշ ճշտել ու ասել, երբ հասանելի կլինի Եղիշե Կիրակոսյանի հեռախոսահամարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Նշենք, որ վարչապետի որոշման համաձայն՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունն ապահովելու նպատակով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը գործուղվել է Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):