Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանի թեզը ապացուցվե՞ց՝ երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց դեմքով չեն մասնակցում ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պարտվում է

Դեկտեմբեր 06,2021 13:50

ՏԻՄ ընտրությունները չե՞ն ապացուցում Էդմոն Մարուքյանի թեզը, որ երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց դեմքով չեն մասնակցում ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պարտվում է: Այսօր լրագրողի այս հարցին ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. «Էդմոն Մարուքյանը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, որեւէ մեկը չի բռնել նրա ձեռքը ու ասել՝ այ դու չմասնակցես ընտրություններին, միայն «Հայաստան» դաշինքը եւ ՔՊ-ն են մասնակցելու: Այս ՏԻՄ ընտրություններին էլ է մասնակցել Էդմոն Մարուքյանը ու իր հայրենի Վանաձորում մեկ ձայն է հավաքել՝ ավագանիում մեկ ներկայացվածություն է ունենալու: Դա կեղծ թեզ է, թե իրենց դեմքով չեն մասնակցել: Փաստն այն է, որ ամենամեծ ընդդիմադիր ուժը «Հայաստան» դաշինքն է, ոչ թե ԼՀԿ-ն»:

Խամոյանն ասաց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեր ԱԺ ընտրություններին, ասելու էին՝ չմասնակցեց ու թույլ տվեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, որովհետեւ նա նորից իշխանություն էր վերցնելու:

Արթուր Խաչատրյանն էլ ասաց՝ այդ թեզը, որ եթե չլինեին «հները», ՔՊ-ն չէր անցնի, ճիշտ չէ, «սպեկուլյացիա» է, որովհետեւ մարդիկ ընտրության մեծ հնարավորություն ունեին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031