«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է այլեւս իր իշխանությունը շատ խոշոր համայնքներում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է եւ այսօրվա իր գրառումը նաեւ դրա ապացույցն էր»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա նշեց, որ չնայած իշխանական պատգամավորները փորձում էին տպավորություն ստեղծել, թե ՔՊ-ն շարունակում է ունենալ իշխանություն ՀՀ-ում, ինչ-որ թվեր էին հնչեցնում, բայց այդտեղ մանիպուլյացիա կա. «Օրինակ, գրել էին, որ թեկնածուներից մեկը 70 քանի տոկոս ձայն է հավաքել, բայց պատկերը հետեւյալն է՝ միակ թեկնածուն է եղել, մասնակցության ցուցանիշն էլ եղել է 20%: Այսինքն, 80%-ը մերժել է մասնակցել ընտրություններին»:
Ագնեսա Խամոյանը նաեւ վստահեցրեց, որ աննախադեպ ճնշումներ են գործադրել ՏԻՄ ընտրություններին. «Օրինակ, թեկնածուներից մեկին կալանավորեցին, աներոջ նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բազմաթիվ ճնշումներ գործադրեցին, օրինակ, Մասիսի քաղաքապետի թեկնածուի մասին է խոսքը, բայց նա գործադրված ճնշումների դեպքում անգամ հաղթեց: Այն ձայները, որ հավաքել է ՔՊ-ն, աննախադեպ ճնշումների ու վարչական ռեսուրսների արդյունք են»:
Կարդացեք նաև
Պատգամավորը եզրակացնում է, որ համապետական ընտրություններից մի քանի ամիս անց մարդկանց աչքերը բացվում են, շոկից դուրս են գալիս ու արդեն հասկանում են այն վտանգները, որոնց մասին իրենք զգուշացնում էին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ