Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում դեկտեմբերի հինգին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը (միավորվել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Արդարություն» կուսակցությունը), իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», եւ «Մեր համայնքը» (միավորվել են ՀՅԴ-ն եւ «Համերաշխություն» կուսակցությունները) դաշինքը։ ԿԸՀ-ում հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը․
«Գուրգեն Մարտիրոսյան»- 9869 ձայն կամ 52,31%
«Մեր համայնքը»-1402 ձայն կամ 7,43%
«Քաղաքացիական պայմանագիր»-7586 ձայն կամ 40,21%։
Կարդացեք նաև
Մարտունի համայնքում ընտրություններին մասնակցել են «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը (միավորվել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն), «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»։ ԿԸՀ-ում հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»․
«Ալաշկերտ»-5046 ձայն կամ 21,73%
«Ապրելու երկիր»-862 ձայն կամ 3,71%
«Արդար Հայաստան»-1019 ձայն կամ 4,39%
«Լուսավոր Հայաստան»-1531 ձայն կամ 6,59%
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-265 ձայն կամ 1,14%
ՔՊ-14․491 ձայն կամ 62,42%։
Սեւան համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ՀՅԴ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը եւ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը (միավորվել են «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը»-ը եւ «Ռամկավար ազատական» կուսակցությունը)։ «Սարգիս Մուրադյանը» հաղթել է՝ ըստ նախնական տվյալների։
ՀՅԴ-1414 ձայն կամ 11,44%
«Հանրապետություն»-1178 ձայն կամ 9,53%
«Սարգիս Մուրադյան»-9769 ձայն կամ 79,02%։
Եվ Վարդենիս խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել են «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքը։ Նախնական տվյալներով՝ հաղթել է ՔՊ-ն։
«Ահարոն Խաչատրյան»- 4993 ձայն կամ 37,36%
«Միասնական Վարդենիս»-2206 ձայն կամ 16,51%
ՔՊ-6162 ձայն կամ 46,11%։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից