Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստենք, որ Փաշինյանը շարունակում է իր պարտությունների շղթան». Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 06,2021 13:13

«ՏԻՄ ընտրությունների գնահատականը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրություններում: Փորձում է դա արդարացնել, թե իրենք զբաղված են եղել արտաքին մարտահրավերներով, ավելի կարեւոր գործեր են ունեցել եւ իրենք վատ արդյունքներ են արձանագրել իրենց կանխատեսածից, որովհետեւ ընտրակաշառք չեն բաժանել ու խախտումներ տեղի չեն ունեցել, բայց թե՛ հիմա, թե՛ նոյեմբերին պետությունը պատահաբար սոցիալական օգնության քսակն էր բացել ընտրությունների շեմին: Սա զուտ համընկնում չէ, որեւէ բան պատահական չի լինում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա արձանագրեց, որ իշխանությունը ՏԻՄ ընտրություններին մոբիլիզացրել էր իր ողջ վարչական ռեսուրսը, բայց դրանով հանդերձ պարտվել են. «36 համայնքներից ընդամենը 15-ում են իրենք կարողացել հավաքել այնքան ձայն, որ կարողանան միանձնյա տեղական իշխանություն ձեւավորեն, իսկ ոչ իշխանական ուժերը 8-ում միայնակ, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն, այսինքն՝ 21-ում: Երեկ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն գնաց: Օրինակ, ասել, որ Ախուրյանում ՔՊ-ն է հաղթել, դա նշանակում է որեւէ բան չհասկանալ այնտեղ տեղի ունեցող պրոցեսներից: Իրենք որոշ համայնքներում, որտեղ ներկայացնում են, որ հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել, որովհետեւ հույսը դրել են այն մարդկանց վրա, ովքեր տարիներ շարունակ ընտրությունից ընտրություն սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը: Հիմա իրենք կարծում են, որ իրենք օգտագործել են այդ մարդկանց համայնքներում, բայց իրականում իրենք են գործիք դարձել այն պատեհապաշտ մարդկանց ձեռքում, ովքեր որեւէ սկզբունքայնություն չունեն ու առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը: Փաստենք, որ Փաշինյանը, ով 2018-ի համեմատ 2021-ին կորցրեց 200 հազարից ավելի ձայն, շարունակում է իր պարտությունների շղթան, պարտվել է ընտրությունները Կապանում, Գորիսում, Մեղրիում, Ախուրյանում ու սա շարունակական գործընթաց է: Ինքը, որ խոսում է, թե մենք ունենք ժողովրդի մանդատ ու այդ քարտ-բլանշով ինչ ուզենք կանենք, խաղաղության դարաշրջան կբացենք, տեսնում ենք, որ այդ մանդատը քիչ-քիչ նվազում է ու որ այսպես շարունակվի, շատ շուտով նրանք կտեսնեն, որ ընդհանրապես որեւէ աջակցություն չունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031