Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. 13-ով նախապատրաստվում են նյութեր

Դեկտեմբեր 06,2021 12:34
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկման է ենթարկվել նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր խախտումների վերաբերյալ տվյալների ստացման և ընթացքավորման գործըթնացը:

Ըստ այդմ՝ մարզի նշված չորս խոշորացված համայնքներում կայացած ընտրությունների ողջ ընթացքում, մինչև քվեարկության ժամկետի ավարտը ստացվել է նմանատիպ հանցագործության առերևույթ դեպքերի մասին ընդհանուր 17 հաղորդում, ահազանգ, որոնցից 3-ը՝ կապված նախընտրական քարոզարշավի հետ, իսկ 14-ը՝ քվեարկության: Դրանցից 2-ը ԶԼՄ հրապարակումներ են, 12-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից, մասնավորապես՝
2-ը վերաբերում է մինչև քվեարկության օրը ընկած ժամանակահատվածում Վարդենիս և Գավառ համայնքներում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
1-ը՝ Վարդենիս խոշորացված համայնքում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
7-ը՝ Սևան, Գավառ, Մարտունի խոշորացված համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
4-ը՝ Վարդենիս և Գավառ խոշորացված համայնքների ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
1-ը՝ մարտունի խոշորացված համայնքում նախընտրական պաստառի առերևույթ վնասմանը,
2-ը՝ այլ բնույթի:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 17 հաղորդում-ահազանգերից 2-ի առնչությամբ, հաշվի առնելով դրանց վերացական և ընդհանրական լինելու հանգամանքը, ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ, որոնք շարունակվում են:

Իսկ մնացած 15 դեպքերի վերաբերյալ հարադրումները մարզի դատախազության հանձնարարությամբ ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Արդյունքում դրանցից 2-ով, որոնք վերաբերել են նախընտրական շրջանում ստացված առերևույթ ընտրական հանցագործության դեպքերին, որոշում է կայացվել հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Մնացածով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031