Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու հանրային տրամադրությունները վկայում են հետևյալի մասին. Արտակ Զաքարյան

Դեկտեմբեր 06,2021 11:41

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ կապիտուլյանտները ՏԻՄ-երն արդեն քաղաքականացրել են և համայնքների ավագանիները դարձրել են կուսակցական «ժողովներ», հետևաբար գրեթե տարբերություն չկա համապետական և համայնքային ընտրությունների միջև։

Հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու հանրային տրամադրությունները վկայում են հետևյալի մասին.

1.2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական իմաստով կեղծված են և գործող կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը չեն արտահայտում հանրային տրամադրությունների իրական պատկերը։ Սկսվում է իշխող կապիտուլյանտ ռեժիմի լեգիտիմության ճգնաժամը։

2.Կապիտուլյանտները չունեն բավարար քաղաքական կապիտալ՝ հետագա կառավարման համար։ Ըստ համայնքային համայնապատկերի՝ ՔՊ քաղաքական որոշումներն այլևս չեն կարող հնչել պետության կամ հայ ժողովրդի անունից։ Նիկոլի միջազգային կամ ներքին ցանկացած որոշում, ստորագրված թուղթ կամ նախաձեռնած գործընթաց լեգիտիմ չէ և հենված է միայն ապօրինի պարտադրանքի ուժի վրա։ Նա բոլորովին իրավունք չունի խոսելու «ժողովրդից ստացած մանդատի» մասին։

3.Հանրության ակտիվ և գիտակից հատվածը չի՛ վստահում, չի՛ սատարում կապիտուլյանտին ու իր ՔՊ-ին։ Իսկ առողջ ու կայացած մարդիկ նախընտրում են այլ քաղաքական ուժերի հետ միավորվել ու առաջ գնալ։

4.Հասարակության շուրջ 65%-ն անտարբեր ու հիասթափված է քաղաքական անցուդարձերից։ Սա բերել է քաղաքական մասնակցայնության ճգնաժամի, որն էլ նշանակում է թույլ և խաթարված ժողովրդավարություն։

4.Հավաքական «ընդդիմություն» կոչվածը բազմաշերտ է ու դեռևս ոչ միասնական։ Եթե հաջողվի բոլոր տիպի ընդդիմությունները միավորել, մեկ շաբաթ հետո Նիկոլից միայն տխուր հուշեր են մնալու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031