«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Սևան խոշորացված համայնքում ՔՊ-ն սատարել է «Սարգիս Մուրադյան» դաշինքին, որը վստահ հաղթանակ է տարել ընտրություններում։ Հիշեցնեմ, որ սա այն խոշորացված համայնքն է, որտեղ ՀՅԴ-ն սենսացիոն հաղթանակ տարավ Իշխան Սաղաթելյանի հայրենի գյուղում։
ՀՅԴ-ն միակ խորհրդարանական ուժն էր, որ մասնակցում էր 36-ից 20 ՏԻՄ ընտրություններին։ Այդ 20-ից հաղթանակ է տարել ոչ ավել ոչ պակաս ՝ 0-ում։
ՔՊ-ն՝ ներառյալ Սևանում սատարած դաշինքը, առաջատար է 36-ից 24-ում։
Կարդացեք նաև
Վստահ եմ՝ վաղը ՀՅԴ-ն ու մյուս քոչարյանականները կլծվեն ՔՊ-ի վարկանիշի անկումից խոսելու նուրբ գործին 😃
Սակայն ակնհայտ է, որ վերջին 3 ամիսներին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հաղթանակները տարել են երկու կուսակցություն
ՔՊ-ն՝ 28, իսկ հաջորդը, «Հանրապետությունը»՝ 2։ Էնպես որ, անչափ շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ՔՊ-ին նման բարձր մակարդակի աջակցություն և վստահություն ցույց տալու համար։