Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թումանյան խոշորացված համայնքում «Հանրապետությունը» հաղթեց ՔՊ-ին

Դեկտեմբեր 06,2021 00:42

Դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրական կարգով ընտրություններ անցկացվեցին նաեւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում:

Այստեղ պայքարն ընթանում էր «Հանրապետություն», որի թեկնածուն Սուրեն Թումանյանն է եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ, որի թեկնածուն Տիգրան Մխիթարյանն է:

Ձայների մեծամասնությամբ Սուրեն Թումանյանն ընտրվել է Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար:

Այստեղ ընտրելու իրավունք ունեին 5.029 քաղաքացի, որից իր քաղաքացիական պարտքը կատարելու է գնացել 3.509-ը, կամ ընտրողների 69.78 տոկոսը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Սուրեն Թումանյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031