Մասիս խոշորացված համայնքում նախնական արդյունքներով հաղթանակ է տարել «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ «Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ, որովհետև Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա։ Մենք հաղթեցինք իրենց»,-լրագրողներին ասաց Դավիթ Համբարձումյանը:
Աբովյան խոշորացված համայնքում նախնական արդյունքներով հաղթանակ է տարել Էդուարդ Բաբայանը (ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկարամյա անվտանգության աշխատակիցը)։