Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում այսօր անցկացված ՏԻՄ համամասնական ընտրություններին նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։
Նոյեմբերյանում 24163 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 13314 ընտրող, այսինքն՝ 55.17 տոկոսը:
Նշենք, որ Նոյեմբերյանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը, և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ անհատ ձեռներեց Մհեր Աղամյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ