Այսօր համամասնական ընտրական կարգով ընտրություններ անցկացվեց նաեւ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում: Այստեղ 15 համայնք միավորվեցին մեկի՝ Փամբակ համայնքի շուրջ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի համայնքի ղեկավարի թեկնածուն Սասուն Մարանդյանն է, հավաքել է 724 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջին համարի թեկնածուն Սուրեն Կոստանդյանն է, ստացել է առավելագույն ձայները, այն է՝ 1.778 քվե:
Այստեղ 7.064 քաղաքացուց ընտրության է գնացել 2.589 ընտրող:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև