Այսօր ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաեւ Սպիտակ խոշորացված համայնքում: Համամասնական ընտրական կարգով խոշորացվեց Սպիտակ քաղաքը, որին միացավ եւս 20 համայնք:
Մինչ այս պահը 31 ընտրատեղամասից արդեն իսկ հայտնի են 12-ի տվյալները: Նախնական արդյունքներով այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջատարն է:
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Սպիտակի նախկին համայնքապետ Գագիկ Սահակյանն է, հավաքել է 831 ձայն:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է «Ագրոհոլդինգ» ՍՊԸ տնօրեն Սասուն Ասատրյանը, ստացել է 140 քվե:
Կարդացեք նաև
«Հայրենիք» կուսակցությանը, որի քաղաքապետի թեկնածուն «Վիոլա ջուր» ընկերության օպերատոր Կարեն Թեմուրյանն է, ձայն է տվել 52 ընտրող, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջին համարը Սպիտակի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քաջար Նիկողոսյանն է, ստացել է 2.062 քվե:
Այստեղ 7.641 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարելու է գնացել 3.183 քաղաքացի:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Սպիտակի համայնքապետարանի