Ամասիա խոշորացվող համայնքում, նախնական տվյալներով, ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Այստեղ մրցակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանն է, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որը գլխավորում է Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը և ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Ջեմմա Հարությունյանի տեղակալը՝ Արթուր Մկրտումյանը։
Խիստ նախնական տվյալներով, ՔՊ-ն ստացել է 1213, «Արփի Ամասիա» դաշինքը՝ 1198, ՀՀԿ-ն՝ 717 ձայն։
ՔՊ-ն 15 ձայնով առաջ է անցել «Արփի Ամասիա» դաշինքից։
Կարդացեք նաև
Այստեղ ընտրողների թիվը 5476 է, որից ընտրությանը մասնակցել է 3195-ը։
Ամասիա խոշորացվող համայնքը կունենա 25 բնակավայր, կմիավորվեն նախկինում խոշորացված Ամասիա և Արփի համայնքները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ