Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական արդյունքներով Վանաձոր խոշորացված համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է

Դեկտեմբեր 05,2021 22:48

Վանաձոր խոշորացված համայնքի՝ քվեարկության իրավունք ունեցող ընդհանուր 92.182 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 33.199-ը կամ ընտրողների 36.01 տոկոսը: Այս պահին ընտրատեղամասերում սկսվել է հաշվարկների փուլը: Մի քանի ընտրատեղամասերի նախնական արդյունքներով Վանաձոր խոշորացված համայնքում հաղթում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը:

Թիվ 23/47 ընտրատեղամասում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հավաքել է 87 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 47, իսկ ՀԱՍԿ-ը՝ 35:

Թիվ 23/13 ընտրատեղամասում «Մամիկոն Ասլանյան» դաշինքին ձայն է տվել 145 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 135, իսկ ՀԱՍԿ-ին՝ 94:

23/9 ընտրատեղամասում «Մամիկոն Ասլանյան» դաշինքի օգտին է քվեարկել 187 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 144 ընտրող, իսկ ՀԱՍԿ-ի օգտին քվեարկել է 59 ընտրող:

Թիվ 23/42 ընտրատեղամասում կրկին առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է: Այստեղ դաշինքի օգտին քվեարկել է  247 քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 163 ընտրող, իսկ ՀԱՍԿ-ին՝ 70:

Թիվ 23/35 ընտրատեղամասում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հավաքել է 266 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 211, իսկ ՀԱՍԿ-ը՝ 59:

Հիշեցնենք՝ Վանաձոր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում են 1 դաշինք եւ 9 կուսակցություն։ Ձեւավորվել է 63 ընտրական տեղամաս է, որից 58-ը՝ Վանաձորում,  3-ը՝ Գուգարքում, 1-ը՝ Շահումյանում եւ եւս 1-ը՝ Դարպաս համայնքում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031