Շիրակի մարզի Աշոցք խոշորացվող համայնքում, որտեղ մրցապայքարի էին դուրս եկել երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան»-ը, ստացած քվեների թվով առաջատար է իշխող կուսակցությունը։ Նախնական տեղեկություններով՝ ՔՊ-ն ստացել է 2311 ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 1102 ձայն։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Կարեն Մանուկյանն է՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վարուժան Հարությունյանը։
Աշոցքն, ըստ էության, ենթարկվում է կրկնակի խոշորացման։ Դեռ 2016 թվականին այստեղ խոշորացում տեղի էր ունեցել․ համայնքները բաժանվել էին երկու փնջի՝ Սարապատ, որի մեջ մտնում էին 15 բնակավայրեր և Աշոցք, որի մեջ մտնում էին 11 բնակավայր։
Կարդացեք նաև
Այսօրվա խոշորացմամբ այս երկու փնջերը միավորվում են ՝ դառնալով մեկ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ