Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 5-ին Վարդենիսի 51/57 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նշված ընտրատեղամաս ներկայացած Ա. Խ-ն քվեարկության ընթացքում իր բջջային հեռախոսով նկարահանել է «Ահարոն Խաչատրյան դաշինքի» օգտին քվեարկած իր քվեաթերթիկը:
Այնուհետեւ Ա. Խ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին, տվել է խոստովանական բացատրություն եւ բաց է թողնվել: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: