«Հայրենիք» կուսակցության Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու թեկնածու Վահե Դոխոյանը եւս կատարել է իր ընտրությունը:
Լրագրողների հետ զրույցում Դոխոյանն ասաց, որ իրենք առաջին հերքին բացառում են կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ. «Մեր անցնելու շանսերը բավականին բարձր եմ գնահատում: Եվ մեզ մնացել են ընդամենը ժամեր, որ եթե բացարձակ մեծամասնություն չհավաքի մեր ուժը, որ ուժերը կմիանան մեզ: Մենք չենք կազմի կոալիցիա, համագործակցության որեւէ մի բան, միայն այն ուժի կամ ուժերի հետը, ովքեր կամ որոնք մեզ հետ ունեն գաղափարական կամ ռազմավարական հակասություններ: Մենք այս պահին ՔՊ-ի հետ չունենք ոչ մի գաղափարական ընդհանուր եզրեր»:
Այն հարցին, թե իրենք քարոզարշավի օրերին նկատե՞լ են վարչական ռեսուրսի չարաշահում, Դոխոյանն ասաց. «Մենք աշխատել ենք խիստ ի օգուտ մեզ, չենք հետաքրքրվել ուրիշի գործերով: Իհարկե, քաղաքում տարբեր բաներ էին խոսում, տարբեր ինֆորմացիաներ կային, բայց կարծում եմ այդ ինֆորմացիաների հետազոտողն ու դրանով զբաղվողներն այլ մարմիններ են»:
Իսկ թե ո՞րն է մասնակցության ցածր ցուցանիշը թեկնածուն ասաց. «Մի քանի ենթադրյալ պատճառներ են՝ միգուցե ցուրտ է, գուցե մարդիկ հիասթափված են, գուցե մարդիկ չեն վստահում ու ասում են ընտրենք, թե չընտրենք միեւնույնն է իշխող ուժը պետք է ընտրվի: Տարբեր կարծիքներ կան»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ