«Շենավան համայնքի թիվ 17/66 ընտրատեղամասում ամեն ինչ հարթ է ընթանում։ Սովորաբար ընտրական իրավունք ունեցողների մեծամասնությունը մասնակցում է, այս անգամ նույնպես արդեն մեկ քառորդը մասնակցել է։ Մեր գյուղը միշտ ակտիվ է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տեղի հանձնաժողովի նախագահ Անահիտ Աթեյանը։
Համայնքի բնակիչների հետ զրույցում պարզվեց, որ ընտրական մթնոլորտը հանգիստ է, արտառոց դեպքեր չկան․ «Մենք շուտով կատարելու ենք մեր ընտրությունը։ Ընտրելու ենք նրանց, ովքեր արդեն 5-6 տարի է, ինչ գյուղի բյուջեն օգտագործում են գյուղի համար և տեսանելի գործեր են անում»,- ասացին բնակիչները։
Տեղացիները խոստովանեցին, որ համայնքների խոշորացմանը կողմ չեն, ամեն դեպքում հույս ունեն, որ վերջին 5-6 տարիների բարեփոխումները կշարունակվեն։ Ընդ որում, քաղաքացիները հրաժարվեցին պատասխանել կոնկրետ կուսակցությունների թեկնածուների հետ կապված հարցերին, ասացին․ «Մենք գյուղացի ժողովուրդ ենք, մեր հող ու ջրին ենք, քաղաքականության հետ կապ չունենք»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ