Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արթիկի քաղաքապետարանը շտաբի էին վերածել»․ «Հանուն Հանրապետության» կուսակցության թեկնածու

Դեկտեմբեր 05,2021 17:28

Արթիկ խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններին Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությամբ առաջադրված  Արսեն Աբրահամյանը, որը Արթիկի նախկին քաղաքապետն է, այժմ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը, Aravot.am-ին ասաց, որ իր տպավորությամբ՝ ընտրություններին մասնակցությունն ակտիվ է։ Իրենց շտաբն արձանագրել է ընտրատեղամասերում մրցակից քաղաքական ուժերի թեկնածուների ֆիզիկական ներկայության դեպքեր։

«Արձանագրել ենք ու հայտնել տեղամասային հանձնաժողով, ավագանու թեկնածուները փորձում են հսկողություն անել, նրանցից մեկին տեսել են իր ընտրատեղամասի մոտ, զրույց են ունեցել, հայտարարել է, որ կհեռանա։ «Միասնական Արթիկ» դաշինքից է»։

Արսեն Աբրահամյանի ասելով, քարոզարշավն, ընդհանուր առմամբ անցել է նորմալ, իրենք ամեն ինչ արել են, որ օրենքով սահմանված նորմեր չխախտեն, բայց  առանձին դեպքերում նկատել են վարչական ռեսուրսների կիրառում իշխող քաղաքական ուժի ավագանու կազմում ընդգրկված գյուղապետ թեկնածուների կողմից։

Ըստ Արսեն Աբրահամյանի, իրենք բոլոր փաստերն արձանագրել են։

Վարչական ռեսուրսներ կիրառվել է նաև «Միասնական Արթիկ» դաշինքի կողմից, որի ցուցակը գլխավորում է Արթիկի գործող համայնքապետ Մխիթար Վարագյանը։

«Միասնական Արթիկ»-ի թեկնածուն, երբ դեռ պահպանում էր իր լիազորությունները, քաղաքապետարանը վերածել էր շտաբի, գնում-գալիս էին այնտեղ, այս տեսակի վարչական ռեսուրսների կիրառման դեպքեր կան։ Ճիշտ է՝ նախորդ այլանդակությունները չկան, վարչական ռեսուրսների համատարած կիրառում չկա, ընտրողների կամքի վրա բռնանալ չկա, այդուհանդերձ արմատախիլ էլ չենք կարողացել անել այդ երևույթը»,-ասաց Արսեն Աբրահամյանը։

Արթիկ խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններին Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցությամբ մասնակցող Արթիկի նախկին փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում կանխատեսեց, որ մասնակցությունը մինչև 40-43 տոկոս կկազմի։

Վերջինիս ասաց, որ շրջում են գյուղերով,  բացատրում, որ խախտումների չգնան։ Նման բացատրական աշխատանք տարվել է Փոքր Մանթաշում, որտեղից ահազանգ էին ստացել։

Մեր դիտարկմանը, թե ՀՅԴ թեկնածու Հակոբ Մաթիլյանը նշում է, որ միակ ընդդիմադիր ուժը իրենք են, իսկ մնացածները իշխանության ջրաղացին ջուր լցնողներ են, Արտակ Հարությունյանն ասաց․ «Ես ոչ մեկի հետ չեմ համագործակցում, հանդիպումներ էլ չեմ ունեցել, վաղը ընտրության արդյունքներից հետո կերևա, որ թիմը ինչպես է շարժվել։

Ես բոլորի տեղը չեմ պատասխանի, իմ փոխարեն կխոսեմ, եթե ընտրությունները համամասնական չլինեին, ես անկուսակցական եմ, կառաջադրվեի որպես անկուսակցական»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031