Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի թիվ 1 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում կրկնաքվեարկության փորձ է արձանագրվել։
Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՏԻՄ ընտրությունների մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։ Հիշեցնենք, որ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքում միավորվել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Արդարություն» կուսակցությունը։
Միքայել Նահապետյանը տեղեկացրեց․ «Մեր վստահված անձն է դա նկատել, քանի որ տվյալ համայնքից էր եւ ճանաչել է, որ տվյալ անձը երկրորդ անգամ է փորձում քվեարկի։ Փաստն արձանագրվել է։ Այս պահին դեռ չեմ կարող հայտնել՝ անձն այդ պահին հասե՞լ էր նույնականացման գործընթացին, թե ոչ»։
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության մեկ այլ ահազանգի համաձայն՝ 19/27-ում 2 չքվեարկված քվեաթերթիկներ անհետացել են, իսկ Գավառի արվեստի դպրոցում գտնվող տեղամասում ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ