Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՊ-ի վստահված անձինք ուղղորդել են, իսկ Գավառում փակցված են եղել քարոզչական նյութեր. «Անկախ դիտորդ» դաշինքի արձանագրումները

Դեկտեմբեր 05,2021 16:56

Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումների արդյունքները: Նա ասաց, որ բավականին շատացել են ահազանգերը վերջին 5 ժամերի ընթացքում: Նաեւ որոշ դեպքեր առանձնացրեց, որոնց վերաբերյալ հաղորդում է նախապատրաստվում կամ արդեն ուղարկվել է:

«Վաղարշապատում քվեարկության գաղտնիության հետ կապված էական խախտումներ են արձանագրվել եւ հանցագործության մասին հաղորդումն  արդեն ուղարկվել է: Խոսքը Վաղարշապատի 14/24  14/25 տեղամասերի մասին է: Սպիտակում 22/28 տեղամասում եւս խախտումներ են գրանցվել, եւ հաղորդումն արդեն ուղարկվել է ՔրՕրի միանգամից երկու հոդվածներով: Քվեարկության սենյակում գտնվել է միեւնույն քաղաքական ուժի մեկից ավելի վստահված անձ, ինչն արգելված է, եւ հանձնաժողովի նախագահը չի իրականացրել օրենքով սահմանված իր պարտականությունները: Նույնիսկ մեր դիտորդի նկատելուց հետո չի հեռացրել երկրորդ վստահված անձին, ավելին՝ խոչընդոտել է դիտորդի կողմից նշվածի մասին գրանցամատյանում գրառում կատարելը»,-ասաց  Իոաննիսյանը:

Նրա խոսքով, բազմաթիվ են դեպքերը հանրապետության տարածքում, երբ միեւնույն ուժի մեկից ավելի ներկայացուցիչներ են գտնվում նույն տեղամասում, բայց  բոլոր դեպքերում հարցը լուծվել է դիտորդների միջամտության արդյունքում՝ բացառությամբ վերը նշվածի:

Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ նաեւ Ապարանում տեղի ունեցածին, ասաց որ Անձնագրային եւ վիզաների վարչության հետ կապված աղմկոտ պատմություն է գրանցվել՝ քաղաքացուն հրաժարվել են տեղեկանք տրամադրել լրացուցիչ ցուցակում ներգրավվելու համար, սակայն խնդիրն ավելի ուշ լուծվել է:

«Մասիսի 11/38 տեղամասում առկա են կուտակումներ եւ ուղղորդումներ, Արտաշատի 12/10 տեղամասում ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում է ընտրողներին, Արարատի 13/5-ում դիտորդներ են եղել, որոնք դիտորդի վկայական են ունեցել, բայց ներկայացել են կուսակցությունից, Վեդիի 13/33-ում «Իմ հզոր համայնք»-ի վստահված անձն ուղղորդել է ընտրողներին, Թալինի 18/23 տեղամասում ՔՊ-ի թեկնածուն շուրջ 25 րոպե գտնվել է ընտրատեղամասում, ինչի իրավունքը չուներ, Գավառի 19/30-ի դիմաց փակցված են եղել «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքի» եւ ՔՊ-ի քարոզչական նյութերը»,- ի թիվս այլ տեղամասերի խախտումների տեղեկացրեց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը:

Ասաց նաեւ, որ Վանաձորի 23/36 տեղամասում խոչընդոտվել է դիտորդի իրավունքի իրացումը՝ գրանցամատյանում գրառում կատարելու վերաբերյալ, ինչը լուծվել է տարածքային ընտրական հանձնաժողովի միջամտությունից հետո, Վանաձորի 23/7 եւ  23/8 տեղամասերի պատերին փակցված են եղել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի քարոզչական պաստառները, նաեւ 23/8-ում ներկա են եղել քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031