Գավառի արվեստի դպրոցի տարածքում տեղակայված ընտրատեղամասում այսօր ընտրողներից մեկը լուսանկարել է քվեաթերթիկը։
Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՏԻՄ ընտրությունների մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։ Հիշեցնենք, որ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքում միավորվել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Արդարություն» կուսակցությունը։
Միքայել Նահապետյանը նշեց․ «Մեր վստահված անձինք պահանջել են արձանագրել կատարվածը։ Ի վերջո, արձանագրվել է բավականին երկար բանավեճից հետո, եւ ոստիկանությանը հաղորդում է տրվել։ Շեշտեմ, որ խնդիրը հայտնաբերել եւ բարձրաձայնել են մեր վստահված անձինք։ Չգիտեմ՝ հանձաժողովականները ֆիքսե՞լ են դա, թե՞ ոչ։ Նկարելու ձայնն է հնչել։ Բայց սկզբնական շրջանում, երբ մեր վստահված անձինք հարցը բարձրաձայնել են, արձագանքը եղել է դետալների շուրջ բանավեճը՝ «իսկ կարող ա էսպե՞ս», «իսկ կարող ա էնպե՞ս»․․․ Ի վերջո, արձանագրվել է, եւ հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել ոստիկանությանը»։
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության մեկ այլ ահազանգի համաձայն՝ 19/27-ում 2 չքվեարկված քվեաթերթիկներ անհետացել են։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ