Քիչ առաջ ահազանգեր էին ստացվել, որ Վանաձորի թիվ 23/28 ընտրատեղամասում թիվ 3 կուսակցության, այն է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկներ են ավելացել. «Մենք երեկոյան, որ եկանք, քվեաթերթիկները բոլորը պատրաստեցինք հարյուրականներով, ամեն ինչը լրիվ նորմալ դրվել է: Մենք տեղամասին զանգել ասել ենք, որն ինչ ենք անում, ոնց պետք է անենք: Ավելի հարց չկա, որ մենք օգտագործենք»,- ասաց ընտրատեղամասի նախագահ Ռուզաննա Մադոյանն ու լրագրողի ճշգրտող հարցին, թե խնդիրն արդեն կարգավորվե՞լ է, պատասխանեց. «Ամեն մի փոքր բանն անմիջապես իրենց տեղեկացնում ենք, վրիպում այս պահին չենք ունեցել, որ ասեմ խնդիր կա»:
Այս ընտրատեղամասում եւս պասիվություն է նկատվում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ