«Հայրենատէր» կուսակցության թեկնածու Ջիվան Աբրահամյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Վաղարշապատ համայնքում խախտումներ կան:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարդկանց է ուղղորդում ընտրատեղամասեր՝ քաղաքապետարանի աշխատողների մեքենաներով: Ասում են՝ դե իմ հարեւաններն են: Դա փաստ է, որ անձամբ ես եմ տեսել… Փորձում են ընտրախախտումներ անել»,-ասաց նա:
Միեւնույն ժամանակ նշեց, որ« Էջմիածին» դաշինքը եւս նման մեթոդների է դիմում. «Փորձում են իրենց ծանոթ-բարեկամներին բերել ընտրատեղամաս, որպեսզի կարողանան որոշակի խնդիրներ լուծել»:
Ջիվան Աբրահամյանն ասաց, որ ինքն անձամբ իրավունք չունի ընտրատեղամասին մոտ գտնվել, դրա համար տեղյակ չէ՝ արդյո՞ք այդ ամենն արձանագրվել է դիտորդների կողմից:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ