Վանաձորի նախկին քաղաքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը եւս կատարեց իր քաղաքացիական պարտքը: Որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին՝ հույս հայտնելով, որ օրվա երկրորդ կեսին մարդիկ ավելի ակտիվ կգնան քվեարկության:
Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, որ ավելի վաղ հայտարարել էիք, թե ձեր ծանոթներին ու համախոհներին վախեցնում են, գուցե դա՞ է պատճառը, որ մարդիկ չեն ուզում գալ ընտրության, Ասլանյանն ասաց. «Վախեցնելու մասին ես ավելի ուշ կարտահայտվեմ: Որոշ մարդկանց անվտանգությունից ելնելով նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ճնշումների տակ՝ թիմակիցներից ոմանց նաեւ հանել են ցուցակներից»,- տեղեկացրեց Ասլանյանն ու շարունակեց, որ իրենց թիմը ոչնչից չի վախենում. «Մեր ապավենը ո՛չ որեւէ կուսակցություն է, ո՛չ մարդկանց խմբեր է, ո՛չ օլիգարխիա է: Իմ թիկունքին կանգնած է Վանաձորի ժողովուրդը, եւ ես համոզված եմ, որ վանաձորցին իր խոսքն ասելու է, սա ընտրություն է շարունակականության, Վանաձորը կառուցելու, սա ընտրություն է Վանաձորի գրագետ, ճիշտ ու կայուն զարգացման»:
Թեկնածուն բացառեց նաեւ այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ