Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանցուն ո՞վ կարող վախեցնել. Կարեն Եղիազարյանը քվեարկեց

Դեկտեմբեր 05,2021 13:16

«Մեզ վախեցնե՞ն, ոչ, նման բան չկա։ Ապարանցուն ո՞վ կարող է վախեցնել, այ ցավդ տանեմ»,- Ապարանի ՏԻՄ ընտրություններում քվեարկությունից հետո այսպես պատասխանեց «Կարեն Եղիազարյան» դաշինքը գլխավորող Կարեն Եղիազարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք իր դեմ հարուցված քրեական գործերի նպատակն իրեն վախեցնելն է։

Ի դեպ, քրեական գործերի մասին խոսելով՝ թեկնածուն ասաց, որ դրանցից մի քանիսն արդեն կարճվել են, մյուսներն էլ հավանաբար կկարճվեն, քանի որ հիմքեր չկան։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ իրեն կապում են նախկին իշխանությունների հետ, Կարեն Եղիազարյանը պատասխանեց․

«Ես 2017 թվականին եմ ընտրվել, հիմա ի՞նչ նախկինի մասին կարող է խոսք լինել, մենք այսքան տարի նորմալ աշխատել ենք։ Ով ինչ ուզում այսօր խոսում է, նախկինը որն է, ի՞նչ նախկին»։

«2017 թվականին մենք ընտրվել ենք, շատ աշխատանքներ ենք կատարել։ Այնքան շատ խնդիրներ են եղել, որ լուծել ենք, որ հիմա ժամանակն էլ չի բավականացնի դրանց առանձին անդրադառնալ։ Մեր շանսերը ես չեմ գնահատի, մեր շանսերը ժողովուրդը պիտի գնահատի ու արդյունքները երեկոյան կտեսնենք»,-ավելացրեց Կարեն Եղիազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ Ապարանում այսօր մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները։
Ապարանում առաջադրվել են «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը և ՔՊ կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031