Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Քիչ առաջ ընտրատեղամաս ժամանեց ՔՊ թեկնածու Էդգար Փարվանյանը։
Էդգար Փարվանյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել, թե մոտ 50 հոգանոց ցուցակում երբ 24 հոգին, այդ թվում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնողները, գործազուրկներ են, ի՞նչ են ցանկանում նրանք՝ իշխանությո՞ւն, աշխատա՞նք։
Թեկնածուն նախ պարզաբանեց, որ իրենք գալիս են իրենց փորձով կիսվելու, և այո՛, այս պահին աշխատանք չունեն, բայց ունեցել են։
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը Փարվանյանից հարցրեց, թե իր շանսերն ինչպես է գնահատում այն պարագայում, երբ 2016-ին նույնիսկ անգամ ՀՀԿ ցուցակը գլխավորելիս չի կարողացել առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ, սակայն Փարվանյանը վրդովված սկսեց բողոքել լրատվամիջոցներից։
«Մանիպուլյացիոն հարցեր եք տալիս, ուղղորդված հարցրեր, գնացեք ուրիշներին նման հարցեր տվեք»,- այսպիսի մեղադրանք ներկայացրեց իշխող կուսակցության թեկնածուն։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին Փարվանյանը ևս քաղաքապետի թեկնածու է եղել ՀՀԿ-ից, սակայն պարտվել է այն ժամանակվա քաղաքապետ Գոռ Աբրահամյանին։ Փարվանյանը «Ապարան գրուպ»-ի սեփականատերն է։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ