Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գործունեության հիմնական նպատակն է նպաստել հետպատերազմյան հետևանքների հաղթահարմանը

Դեկտեմբեր 04,2021 23:55

Արցախն ինչպես Հայաստանի անվտանգային համակարգի, այնպես էլ հայկականության երաշխավորման կարևորագույն հիմնասյունն է։

Պատմական ճշմարտություն է, որ հողը պատկանում է նրան, ով ապրում է այնտեղ, հետևաբար ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների գործունեության առանցքում պետք է լինի Արցախի հայկականության երաշխավորումն ու շենացումը։ Այս համատեքստում Հայաստան-Արցախ փոխգործակցությունը, սերտ կապերի ամրապնդումը և միասնական անվտանգային օրակարգի ձևավորումն այսօր, առավել քան երբևէ, արդի հրամայական է։

Կուսակցության ներկայացուցչության բացմանը մասնակցում էին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, փոխնախագահ Արթուր Ավետիսյանը, Արցախում կուսակցության ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը, ինչպես նաև կուսակցության անդամներ և համակիրներ։

Բացման արարողությանը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ ներկայացուցչության հիմնական նպատակն է ուղղակիորեն հաղորդակից լինել Արցախի անվտանգային և բնակչությանը հուզող հիմնախնդիրներին, նպաստել դրանց լուծման ուղիների որոնմանը ու հետպատերազմական հետևանքների հաղթահարմանը։

«Չպետք է մոռանալ, որ Արցախում են խաչվում Հայաստանի անցյալը ներկան և ապագան»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Աշխատանքային այցի ընթացքում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, փոխնախագահ Արթուր Ավետիսյանը և կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։
Հանդիպումների ընթացքում կուսակցության ներկայացուցիչները շեշտեցին Արցախի հայկականության պահպանման անսակարկելիությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի բացառիկ դերը հայ ժողովրդի ինքնության պահպանման և Արցախում հոգևոր անվտանգության երաշխավորման հարցում։

Արցախում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գործունեության հիմնական նպատակն է նպաստել հետպատերազմյան հետևանքների հաղթահարմանը, հայկական երկու պետությունների կայացմանը և պետականության ամրապնդմանը։ Կուսակցությունը Արցախի ներքաղաքական կյանքում ներգրավվելու հավակնություններ չունի, մասնավորապես մասնակցելու ընտրական գործընթացներին, ուստի ներկայացուցչության առկայությունն Արցախում նախադեպը չունեցող իրողություն է։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031