Քիչ առաջ Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը: Հայաստան տեղափոխվեցին 10 ռազմագերիներ։
Տղաներից 5-ը Վանաձորից են: Նրանք են՝ 1980 թվականին ծնված Արայիկ Առաքելյանը, 1989 թվականին Սերժիկ Ամիրխանյանը, Տիգրան Հակոբյանը, ով ծնվել է 1991 թվականին, 1993 թվականին ծնված Գեւորգ Հակոբյանը եւ 1989 թվականին ծնված Հարութ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ վերջիններս գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ Սյունիքի մարտական գործողությունների ժամանակ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Բարև,
Հետաքրքիր եմ գիտնալու թէ գերութենէ վերադարձած այս “զոհ”երուն ու անոնց ընտանիքներուն նիւթական և մանաւանդ հոգեբանական աջակցութիւն ցոյց տալու ձեռնարկ կազմակերպուա՞ծ է, կամ գոնէ կը մտածուի՞ այս մասին։ Եթէ այո, կրնա՞ք հրապարակել ձեռնարկին հասցէն։
Շնորհակալութիւն ու լաւագոյն մաղթանքներ։
Ա.Թ.