ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է.
«Համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահներն ափսոսանք են հայտնում, որ հնարավոր չի եղել համատեղ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Ստոկհոլմի հովանու ներքո: Նրանք պատրաստակամություն են հայտնում հյուրընկալել այդպիսի մի հանդիպում, հենց որ հանգամանքները թույլ կտան շարունակել սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ