Դուբայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի միջեւ մրցամարտում հաշիվը բացվեց:
Երկրորդ հանգստի օրվանից հետո գրոսմայստերները խաղատախտակի առջեւ նստեցին 6-րդ տուրում: Ծավալվեց տեւական ու ծանր պայքար, որը շարունակվեց մինչեւ 136-րդ քայլը, երբ հավակնորդը ճանաչեց իր պարտությունը՝ կանգնեցնելով ժամացույցը:
Այս պարտիայում շախմատիստները խաղի տեւողության ռեկորդ գրանցեցին: Դեռ երբեք այս մակարդակի մրցաշարում մրցակիցներն այդքան երկա չէին խաղացել:
Մրցամարտում այժմ հաշիվը 3,5:2,5 է՝ հօգուտ Մագնուս Կարլսենի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ