Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Մեր բուհական համակարգը շատ դաժան է». «Փաստ»

Դեկտեմբեր 04,2021 10:45

ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Համաձայն ընդունված որոշման, դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան: Դիմորդներն ի սկզբանե գիտեն, որ կան իքս քանակությամբ անվճար՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր, բայց ավելի շատ են, իհարկե, վճարովի տեղերը: Միշտ հնչել են կարծիքներ, որ իքս քանակությամբ անվճար տեղեր տրամադրելուն կարելի է գտնել ինչ-որ այլընտրանք, որ, օրինակ՝ ոչ թե 1000 առաջին կուրսեցի ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորի, այլ ավելի շատ՝ հավասարաչափ բաշխման սկզբունքով կամ գուցե այլ տարբերակով, քանի որ նոր ընդունված ուսանողների դեպքում առաջին կուրսի առաջին կիսամյակում ՄՈԳ-ը հաշվի առնել չեն կարող: Իսկ գաղտնիք չէ, որ շատ ուսանողներ բուհերից դուրս են մնում բարձր վճարների պատճառով: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հիշեցնում է, որ կա երկու տեսակի կրթաթոշակ՝ սոցիալական և ակադեմիական:

«Ակադեմիականը տրվում է, եթե դու ունես ՄՈԳ-ի համապատասխան մակարդակ, իսկ սոցիալականը տրվում է, եթե, օրինակ՝ պատերազմի մասնակից ես, ծնողազուրկ և կարող ես ներառվել այս կամ այն խմբում: Այդ կատեգորիաները կան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է անվճար տեղերի համակարգին և այն փոփոխելու անհրաժեշտությանը: «Մեր բուհական համակարգը շատ դաժան է: Վճարովի տեղերը շատ են, վարձերը՝ բարձր: Այդ իմաստով մենք համակարգն ավելի սոցիալական դարձնելու խնդիր ունենք: Հնարավոր է՝ ԱՄՆ-ի կամ Անգլիայի համալսարանների համեմատ մեր բուհերի ուսման վարձերը մատչելի են, բայց եվրոպական համալսարանների համեմատ մեր կրթությունը շատ թանկ է: Ունենք ֆակուլտետներ, որոնց դեպքում ուսման վարձը համարժեք է եվրոպական համալսարանների ուսման վարձերին: Էլ չեմ խոսում, որ, օրինակ՝ Գերմանիայում ընդհանրապես անվճար է»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031