Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանը մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ:
Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին:
Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:
Կարդացեք նաև
Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան