Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող՝ ՀՅ Դաշնակցության թեկնածուները և դաշինքները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
Հայտարարություն
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող և սույն հայտարարությանը միացող քաղաքական կուսակցություններս և դաշինքներս հայտնում ենք, որ մեր համայնքների ավագանիների կազմում ընտրվելու դեպքում բացառում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավագանու հետ որևէ համագործակցություն:
Միաժամանակ, պատրաստակամ ենք համագործակցել միմյանց և իշխանության կցորդ չհանդիսացող բոլոր ուժերի հետ՝ հանուն մեր համայնքի բարեկեցության և զարգացման:
Կարդացեք նաև
Ավագանու ընտրություններին մասնակցող և իրենց ընդդիմադիր կամ այլընտրանք համարող քաղաքական ուժերին առաջարկում ենք միանալ սույն հայտարարությանը կամ հանդես գալ նման առանձին հայտարարություններով:
Այն ուժերը, որոնք նախապես չեն հայտարարի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը բացառելու մասին, առնվազն իշխանության կցորդ են, նպատակ ունեն նպաստելու ՔՊ-ի վերարտադրմանը, և հանրությունն իրավունք ունի այդ մասին իմանալու մինչև քվեարկություն կատարելը:
Հայտարարությունը բաց է, և ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են միանալ՝ մինչև ընտրության օրը:
ՀՅ Դաշնակցություն – Աշտարակ
ՀՅ Դաշնակցություն – Մեծամոր
ՀՅ Դաշնակցություն – Արտաշատ
ՀՅ Դաշնակցություն – Սևան
ՀՅ Դաշնակցություն – Սպիտակ
ՀՅ Դաշնակցություն – Աբովյան
ՀՅ Դաշնակցություն – Հրազդան
ՀՅ Դաշնակցություն – Նաիրի
ՀՅ Դաշնակցություն – Նոր Հաճն
ՀՅ Դաշնակցություն – Արթիկ
«Հաղթանակ» դաշինք – Ախուրյան
«Ախուրյան» դաշինք – Ախուրյան
«Մեր համայնքը» դաշինք – Ծաղկաձոր
«Միասնական Վարդենիս» դաշինք – Վարդենիս
«Մեր համայնքը» դաշինք – Թալին
«Մեր Բաղրամյանը» դաշինք – Բաղրամյան
«Էջմիածին» դաշինք – Վաղարշապատ
«Մեր համայնքը» դաշինք – Գավառ
«Մեր համայնքը» դաշինք – Ջերմուկ