Երևանում նոյեմբերի 29-ին մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը դեկտեմբերի 2-3-ին իր աշխատանքները շարունակեց Ստեփանակերտում: Խորհրդաժողովի աշխատանքները մինչ այդ գումարվել էին նաև Գորիսում:
Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից ժամանած մոտ 50 ներկայացուցիչները Ստեփանակերտում նախ այցելեցին Եղբայրական գերեզմանոց՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին:
Դեկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդաժողովի մասնակիցները հանդիպում ունեցան ԱՀ ԱԺ նախագահի, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ղեկավարների, պատգամավորների, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի, ԱՀ արտաքին գործերի նախարարի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Հրավիրյալները նախ հանդես եկան ողջույնի խոսքով, տեղեկություններ հաղորդեցին իրենց ոլորտների մասին և պատասխանեցին մասնակիցների հարցերին:
Դեկտեմբերի 3-ին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչները ժամանեցին Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ, ծանոթացան Արցախի օկուպացված տարածքների բնակիչների համար կառուցվող բնակարանների շինարարական աշխատանքներին:
Կարդացեք նաև
Հայ Յեղափոխական Դաշնակցություն