Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ռադիոկապը ձայնագրվել է, հրամանները բազմաթիվ մարդիկ են ստորագրել, կնքել, կարող են փորձաքննության ենթարկել»․ Օնիկ Գասպարյանը խորհրդականը՝ Բաբայանի հայտարարության մասին

Դեկտեմբեր 03,2021 22:45

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Սիվիլնեթ»-ի  տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է․ «Պատերազմի ամբողջ ընթացքում բազմիցս լսել ենք՝ չէինք կարում հասկանայինք՝ մեր առաջին գիծը որտեղ է, օրական մի տեղ խաբում էին։ Ոչ մեկ չգիտեր։ Գլխավոր շտաբը, որը պետք է իմանար գիծը, հրաման տար, ոչ մի բան չկա՝ ոչ հրաման, ոչ գիծ: Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է, թե իրենք դրանով խաբեցին, հենց հանձնաժողովի (նկատի ունի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, Ն․Բ․) հարցը եղել է, ամիսներով նստել են, թղթերը պատրաստել, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, որտեղ ինչ են արել»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԳՇ պետն Օնիկ Գասպարյանն էր, եւ պատերազմը ղեկավարողներից է եղել։

Վլադիմիր Պողոսյան

Սամվել Բաբայանի սկանդալային հայտարարության մասին Aravot.am-ը զրուցեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանի հետ։ «Եթե Սամվել Բաբայանը խոսում է Գլխավոր Շտաբի մասին, երբ ղեկավարը գեներալ Օնիկ Գասպարյանն էր, ապա դա ծիծաղելի է։ Օնիկ Գասպարյանը երբեք նման բան չէր անի, եւ չի անի»-ասաց Վլադիմիր Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Սամվել Բաբայանն ինչպե՞ս է դա պատկերացնում, ԳՇ-ն դա միայն շտաբի պետը չէ, դա ԳՇ պետի տեղակալներն են, ԳՇ վարչության պետերն են, նրանց տեղակալներն են, ԳՇ գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայությունն է (խաղաղ եւ պատերազմական ժամանակ ապահովում է ՀՀ զինված ուժերում ծածկագրային ծառայության ու գաղտնիության ռեժիմի կազմակերպման, ապահովման, ղեկավարման եւ վերահսկողության ուղղությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության իրականացումը) ամեն ինչ գրանցվում է, եւ այդ ամենը անցնում է մեծ թվով մարդկանց ձեռքի տակով, եւ ստորագրում են ոչ թե 1-2 հոգի, այլ՝ բազմաթիվ․ «Կարող են փորձաքննության ենթարկել ե՛ւ թղթերը, ե՛ւ թանաքը, թե որքան ժամանակ առաջ են եղել ստորագրությունները, կնիքն եւ այլն։ Ի վերջո` ռադիոկապը ձայնագրվել է։ Հետո ԳՇ-ից այդ ամենը իջեցվում է կորպուսներ, բրիգադներ, գնդեր, ապա տեղերում դրված առաջադրանքների համաձայն կատարվում է հրամանների կատարման հստակեցում եւ դետալիզացիա։ Սա մի հսկայական մեքենա է։ ԳՇ-ն կարիք չուներ որեւէ բան կեղծելու եւ խեղաթյուրելու։ Զինված ուժերն ու ԳՇ-ն 44-օրյա պատերազմի ժամանակ սխրանքներ են գործել»։

Վլադիմիր Պողոսյանի ներկայացմամբ՝ Օնիկ Գասպարյանի անօրինական ազատումից հետո շատերին են ազատել պաշտոնից․«Այնտեղ հիմա շատերն անում են այն, ինչ ասում է իշխանությունը եւ հնարավոր է հիմա ինչ-որ բան փոխում են։ Մեկ այլ սցենարով էլ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը հասկանում է, որ չեն կարողանում ամեն ինչ բարդել բանակի վրա, կասեն՝ «նրանք ամեն փոխել են, ուստի չենք կարողանում ոչինչ գտնել։ Եվ սա ամենահավանական սցենարն է։ Տեսեք, թե վերջին օրերին ինչ «հարձակում է» տեղի ունենում Արցախի բանակի վրա, միաժամանակ՝ ՀՀ ԶՈՒ-ի վրա։ Ավելին, սկսվել է մի աշխատանք, որը ծրագրածի մտահղացմամբ պետք է բաժանի Հայաստանի եւ Արցախի բնակչությանը, ընդ որում, ծրագրի այս մասը հանձնարարել են Ռոման Բաղդասարյանին, իսկ ԳՇ-ի վրա «հարձակումն» իրականացնում է Սամվել Բաբայանը»։

Վլադիմիր Պողոսյանի կարծիքով՝ «Նախքան Ադրբեջանին, Թուրքիային ե ՌԴ-ին զիջումների գնալը, իշխանությունը սկսել է հասարակության վերջնական ոչնչացման օպերացիան, սեփական բանակի նկատմամբ հավատն է սպանում, Արցախի նկատմամբ ատելություն է տարածում, սեւացնում է բոլոր նրանց, ովքեր երբեք թույլ չեն տա ծախել պետությունը։ Սա մտածված եւ վտանգավոր օպերացիա է։ Իշխանությանը անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի ինքն իրեն սրբագրի, ինչպես ասում են՝ ինքն իրեն ստերիլացնի եւ մեղադրի Հայաստանի եւ Արցախի գեներալներին, որոնք ամեն ինչ արել են երկիրը փրկելու համար»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Ռոմա Բաղդասարյանի մասով իսկական ԳՇ պետի խորհրդականին վայել մեկնաբանություն էր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031